ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սաակաշվիլին չի վերադառնա Վրաստան

Սաակաշվիլին չի վերադառնա Վրաստան
09.10.2016 | 12:40

Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ վերադառնալ Վրաստան, քանի որ շարունակելու է աշխատել ՈՒկրաինայում: Նա ասել էր, որ պատրաստվում է վերադառնալ Վրաստան խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն ավելացրել է, որ դա չի լինի մշտական վերադարձ:


«Այժմ իմ կուսակցությունն առաջատար է ընտրություններում, իմ կինը Վրաստանի ամենաժողովրդական առաջնորդներից է: Կարծում եմ, որ ունենք մեծ հնարավորություն` հաղթելու այս ընտրություններում: Ես մեծ ծրագրեր ունեմ ՈՒկրաինայում, ես այստեղ հենց այնպես չեմ եկել, դրա համար էլ չեմ կարծում, որ պետք է հեռանամ` տեղի ունեցած պայքարից հետո»,- ասել է Սաակաշվիլին:


Նա պարզաբանել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում չի այցելել Վրաստան, քանի որ գործող իշխանությունը կարող էր իր այցն օգտագործել «բռնություններ գործադրելու» համար:

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ